«Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացման կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ի վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին

Առարկան՝ «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացման կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ի վերաբերյալ

1.Հաշվի առնելով ապահովագրական ընկերություններից ստացված հարցադրումները հայտնում ենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացման կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ի

1.1 «Ն11, Ն12, Ն2, Ն3, Ն4 հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ» Թիվ 3 հաշվետվության «Իրացվելիության նորմատիվի հաշվարկում ընդգրկվող տարրերի մեծությունների հաշվարկ» աղյուսակ 8-ի 2-րդ սյունակի «Հաշվետու ամսվա վերջին շաբաթվան նախորդող 3-րդ շաբաթ» հատվածը չի լրացվում, եթե չի լրացվում նույն աղյուսակի 1-ին սյունակի «Հաշվետու ամսվա վերջին շաբաթվան նախորդող 4-րդ շաբաթ» հատվածը՝ այդ շաբաթվա տվյալները նախորդ հաշվետու ամսվա իրացվելիության նորմատիվի հաշվարկում ներառված լինելու պատճառով (Կանոնակարգ 3/04-ի 56-րդ կետ):

Օրինակ՝ 2008 թվականի ապրիլ ամսվա համար կազմվող հաշվետվության աղյուսակ 8-ի 1-ին սյունակը լրացվում է հետևյալ կերպ.

 

Շաբաթվա օրեր

Հաշվետու ամսվա վերջին շաբաթ

28/04/2008-04/05/2008

Հաշվետու ամսվա վերջին շաբաթվան նախորդող 1-ին շաբաթ

21/04/2008-27/04/2008

Հաշվետու ամսվա վերջին շաբաթվան նախորդող 2-րդ շաբաթ

14/04/2008-20/04/2008

Հաշվետու ամսվա վերջին շաբաթվան նախորդող 3-րդ շաբաթ

07/04/2008-13/04/2008

Հաշվետու ամսվա վերջին շաբաթվան նախորդող 4-րդ շաբաթ

չի լրացվում, քանի որ այս շաբաթվա տվյալները ներառվել են մարտ ամսվա «Հաշվետու ամսվա վերջին շաբաթ» հատվածում

իսկ

 2-րդ սյունակը լրացվում է հետևյալ կերպ.

Հաշվետու ամսվա վերջին շաբաթվան հաջորդող 1-ին շաբաթ05/05/2008-11/05/2008

Հաշվետու ամսվա վերջին շաբաթ

28/04/2008-04/05/2008

Հաշվետու ամսվա վերջին շաբաթվան նախորդող 1-ին շաբաթ

21/04/2008-27/04/2008

Հաշվետու ամսվա վերջին շաբաթվան նախորդող 2-րդ շաբաթ

14/04/2008-20/04/2008

Հաշվետու ամսվա վերջին շաբաթվան նախորդող 3-րդ շաբաթ

չի լրացվում, քանի որ այս շաբաթվա տվյալները ներառվել են մարտ ամսվա «Հաշվետու ամսվա վերջին շաբաթվան նախորդող 3-րդ  շաբաթ» հատվածում

1.2. «Ապահովագրության պայմանագրերի և ապահովագրավճարների վերաբերյալ» Թիվ 2 հաշվետվությունը լրացնելիս պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքով.

եթե հաշվետու ժամանակաշրջանում նոր ապահովագրության պայմանագրեր չեն կնքվել, իսկ դրան նախորդող ժամանակշրջաններում կնքված պայմանագրերին կից ավելացվել են նոր հավելվածներ կամ փոփոխվել են հավելվածները, ինչի արդյունքում փոփոխություններ են առաջացել տվյալ պայմանագրում ներառված տվյալներում (տվյալներ ասելով պետք է հասկանալ այն տեղեկատվությունը, որը համաձայն Կանոնակարգ 3/04-ի պետք է լրացվի Թիվ 2 հաշվետվության մեջ), ապա նման հավելվածի ավելացման և (կամ) փոփոխման դեպքում հաշվետու ժամանակշրջանի ընթացքում «Կնքված պայմանագրերի քանակ» սյունակը չի լրացվում, այլ միայն լրացվում են այն դաշտերը, որոնք փոփոխվել են այդ հավելվածի ավելացման և (կամ) փոփոխման հետևանքով:

Օրինակ՝ եթե հավելվածի ավելացման հետևանքով փոփոխվել է ապահովագրության օբյեկտների քանակը և պայմանագրով նախատեսված զեղչի գումարները, ապա հաշվետվության 1-ին աղյուսակի 4-րդ սյունակը չի լրացվում, լրացվում են 1-ին աղյուսակի 5-րդ սյունակը և 2-րդ աղյուսակի 3-րդ սյունակը: Իսկ եթե հավելվածի ավելացման հետևանքով փոփոխվել է օրինակ` պայմանագրի գործողության ժամկետը, ապա Թիվ 2 հաշվետվության մեջ ոչինչ չի լրացվում:

1.3.«Ն11, Ն12, Ն2, Ն3, Ն4 հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ» Թիվ 3 հաշվետվության «Տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների հաշվարկն՝ ըստ օրերի» աղյուսակ 11-ում

1.3.1 պետք է արտացոլվեն տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների հաշվեկշռային գումարները, այլ ոչ թե ընկերության բոլոր ակտիվների հաշվեկշռային գումարները

1.3.2.  4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ, 26-րդ, 28-րդ սյունակներում պետք է ներառվեն մեկ սուբյեկտի գծով պահուստին համարժեք տեղաբաշխված ակտիվի առավելագույն գումարը: Օրինակ` եթե ապահովագրական ընկերությունն ունի ժամկետային ավանդներ ՀՀ տարածքում գործող երեք բանկերում` համապատասխանաբար 100.000, 250.000 և 450.000 դրամի չափով, ապա 20-րդ սյունակում պետք է լրացվի 450.000:

2.ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկատվության ֆորմատի միասնականության ապահովման նպատակով խնդրում ենք Կանոնակարգ 3/04-ի համաձայն ներկայացվող հաշվետվությունները պատրաստելիս չօգտագործել Unicode տառատեսակի նիշեր և Alt+Enter ստեղների համադրություն պարունակող տեքստեր:

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետի ժ/պ՝ Վահե Վարդանյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Գայանե Գասպարյան