Ապահովագրական ռեգիստրին մասնակցության կարգի վերաբերյալ

ՀՀ տարածքում գործող բոլոր
ապահովագրական ընկերություններին

«Ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների հաճախորդների տեղեկատվական համակարգի (ապահովագրական ռեգիստրի) ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների՝ ապահովագրական ռեգիստրին մասնակցության կարգի» վերաբերյալ

Հայտնում ենք Ձեզ, որ ապահովագրական ընկերությունների հաճախորդների տեղեկատվական համակարգ փաստաթղթերի մուտքը թերի է և ոչ բավարար, մասնավորապես՝ ոչ բոլոր ապահովագրական դեպքերի և հատուցումների վերաբերյալ տեղեկատվություն է մուտքագրվում ռեգիստր: Խնդրում ենք հաշվի առնել այս փաստը և մուտքագրումն իրականացնել ամբողջությամբ:  

Բացի այդ խնդրում ենք հաշվի առնել, որ ապահովագրական ռեգիստրի տվյալների ամբողջականության ապահովման նպատակով մինչև 2008 թվականի ապրիլի 30-ը մուտքագրման ենթակա են նաև մինչև 2008 թվականի հունվարի 1-ը դադարած պայմանագրերի, արձանագրված ծանուցումների, դեպքերի և հատուցումների վերաբերյալ արխիվում (թղթային և էլեկտրոնային) առկա ողջ տեղեկատվությունը:

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Լիգիա Ղազարյան