Համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիայի համար տարեկան պետական տուրքի վճարման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բանկերին
վարկային կազմակերպություններին
ապահովագրական և ապահովագրական բրոքերային ընկերություններին
գրավատներին
արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց
վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին
արտարժույթի դիլերային-բրոքերային գործունեություն իրականացնող անձանց
արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց
Համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիայի համար տարեկան պետական տուրքի վճարման վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, պետական տուրք վճարողները պարտավոր են ժամանակին և լրիվ վճարել պետական տուրքը և պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթեր: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, որպես լիցենզիա տրամադրելու գործողություն կատարող մարմին հորդորում է Ձեզ պահպանել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերը նշված պահանջները:
Ֆինանսական կազմակերպությունների կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները ժամանակին չկատարելու դեպքեր հայտնաբերելու պարագայում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կոնկրետ կազմակերպության ղեկավարների կամ պատասխանտու անձնաց նկատմամբ կիրառելու է օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվության միջոցները՝ միաժամանակ իրականացնելով նշված ուղղությամբ նույնպես օրենքով սահմանված այլ միջոցառումներ:
Հարգանքներով՝ Տիգրան Սարգսյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
ՀՀ կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության Ֆինանսական համակարգի վերահսկողության
իրավական սպասարկման 2-րդ բաժնի պետ Վազգեն Մնացականյանին