«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում
ցուցակված և/կամ հաշվետու թողարկող ընկերություններին
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ նոր օրենքի (այսուհետ նաև Օրենք) 222 հոդվածի 21-րդ մասը, տեղեկացնում ենք Ձեզ, որ Օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ (29 փետրվարի 2008թ.) ֆոնդային բորսայում ցուցակված արժեթուղթը կհամարվի թույլատրված ֆոնդային բորսայում կամ կարգավորվող շուկայում առևտրին, եթե Դուք Օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում ֆոնդային բորսային ներկայացնեք ցուցակման պահպանման վերաբերյալ դիմում:
Միևնույն ժամանակ հայտնում ենք նաև, որ վերոնշյալ ժամկետում ցուցակման պահպանման վերաբերյալ դիմում չներկայացնելու դեպքում Ձեր արժեթղթերը կհամարվեն ապացուցակված:
Հարգանքով՝ Տիգրան Սարգսյան