Մասնագիտացված անձանց գործունեության տնտեսական նորմատիվների վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր մասնագիտացված անձանց
Առարկան՝ Մասնագիտացված անձանց գործունեության տնտեսական նորմատիվների վերաբերյալ
«Մասնագիտացված անձանց գործունեության տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում օգտագործվող մեծությունների կազմը» կանոնակարգ 42-ի շրջանակներում հայտնում ենք հետևյալը.
Կանոնակարգ 42-ի 7-րդ կետի համաձայն՝ մասնագիտացված անձի հիմնական կապիտալից պակասեցվող տարրեր են հանդիսանում նաև հետևյալ գումարները.
- Ցանկացած անձանց տրված կանխավճարները, քանի որ համաձայն Կանոնակարգի 7-րդ կետի 8-րդ ենթակետի` հիմնական կապիտալից նվազեցման ենթակա են «ցանկացած անձի տրամադրված փոխառությունները և այլ գումարները, …», ուստի այս պարագայում անձանց տրամադրված կանխավճարները դիտվում են որպես անձանց տրամադրված այլ գումարներ (բացառությամբ` Կանոնակարգի 7-րդ կետի 9-րդ ենթակետի գումարների, որոնց դեպքում նվազեցվում են մասնագիտացված անձի կանոնադրական կապիտալը 2%-ով գերազանցող գումարները):
Սույն կետի մասով պետությանը տրված կանխավճարները հիմնական կապիտալից նվազեցման ենթակա չեն: - Ֆոնդային բորսայի առևտրին չթույլատրված արժեթղթերը (օրինակ` այն բաժնետոմսերը, որոնք թույլատրված չեն «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի առևտրին, օտարերկրյա արժեթղթերը), քանի որ կանոնակարգի 7-րդ կետի 8-րդ ենթակետը բացառություն է տալիս միայն ֆոնդային բորսայի առևտրին թույլատրված արժեթղթերին: Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի՝ ֆոնդային բորսա հանդիսանում է այն բորսան, որը նշված օրենքին համապատասխան գրանցվել է Կենտրոնական բանկում որպես ֆոնդային բորսա:
Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական վերահսկողության վարչություն
Զառա Ալեքսանյանին