Մասնագիտական որակավորման վկայականների վերաբերյալ
Ուղարկված է՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող բոլոր կազմակերպություններին
Առարկան՝ Մասնագիտական որակավորման վկայականների վերաբերյալ
Հայտնում ենք, որ ՀՀ Կենտրոնական բանկում առկա են դեպքեր, երբ ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակազմի փաստաթղթերի շրջանառության բաժնից ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված կազմակերպությունների ղեկավարներն իրենց մասնագիտական որակավորման վկայականները ներկայանում են ստանալու ուշացումով, որի հետևանքով առաջանում են վկայականների կուտակումներ:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ վերոնշյալ բաժնի կողմից վկայականները հանձնվում են յուրաքանչյուր չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 15.00-ից մինչև 17.00-ն, որակավորման քննություն հանձնելուց 15 օր հետո (բացի արժեթղթերի շուկայում մասնագիտական որակավորում ստացած անձանցից, ովքեր վկայականները կարող են ստանալ 20 օր հետո):
Տեղեկացնում ենք, որ մասնագիտական որակավորման վկայականները ստանալու հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել 56-15-54 հեռախոսահամարով:
Իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան
Շրջաբերական նամակի հետ կապված հարցերը պարզաբանելու համար դիմել
Իրավաբանական վարչություն՝ Նարինե Շատվերյանին