Ապահովագրական միջնորդի պատասխանատվության ապահովագրության պայմանագրի վերաբերյալ
Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ապահովագրական միջնորդը իր միջնորդությամբ կնքված ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում իր մեղքով (թե դիտավորությամբ, թե անզգուշությամբ) պատճառած վնասի հատուցումն ապահովելու համար պարտավոր է կնքել պատասխանատվության ապահովագրության պայմանագիր:
Հայտնում ենք Ձեզ, որ ապահովագրական բրոքերային ընկերությունների պատասխանատվության ապահովագրության պայմանագիրը բրոքերի հաճախորդին բրոքերային ծառայության մատուցման պայմանագրի շրջանականերում առնվազն պետք է ծածկի վնասները, որոնք առաջացել են ստորև թվարկվածի հետևանքով՝
- ապահովագրական բրոքերի և(կամ) նրա աշխատողների կողմից կեղծ, ապակողմնորոշող տեղեկատվության, խորհրդատվության տրամադրում,
- ապահովագրական բրոքերի և(կամ) նրա աշխատողների կողմից փաստաթղթերի կորուստ,
- ապահովագրական բրոքերի և(կամ) նրա աշխատողների կողմից գաղտնի տեղեկատվության հրապարակում,
- ապահովագրական բրոքերի և(կամ) նրա աշխատողների կողմից ֆինանսական փոխանցումների չկատարում,
- ապահովագրական բրոքերի և(կամ) նրա աշխատողների կողմից հաճախորդների (ապահովադիրների) նկատմամբ պարտականությունների չկատարում կամ ոչ պատշաճ (թերի) կատարում:
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արմինե Հովհաննիսյան