Ապահովագրական ռեգիստրին մասնակցության կարգի վերաբերյալ
«Ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների հաճախորդների տեղեկատվական համակարգի (ապահովագրական ռեգիստրի) ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների` ապահովագրական ռեգիստրին մասնակցության կարգի» վերաբերյալ
ՀՀ տարածքում գործող բոլոր
ապահովագրական ընկերություններին
Հայտնում ենք Ձեզ, որ ապահովագրական ընկերությունների հաճախորդների տեղեկատվական համակարգն սկսել է իր բնականոն գործունեությունը: Վերջին շրջանում զգալիորեն նվազել է ռեգիստր տրամադրվող տեղեկատվության սխալների քանակը, դրա արդյունքում՝ նաև մերժված հայտերի քանակը:
Ապահովագրական ռեգիստրի տվյալների ամբողջականության ապահովման նպատակով մինչև 2008 թվականի ապրիլի 30-ը խնդրում ենք ներկայացնել.
- 2008 թվականի հունվարի 1-ից առաջ գործողության մեջ մտած և ներկայումս գործող մեքենաների ապահովագրության բոլոր պայմանագրերը:
- մինչև 2008 թվականի հունվարի 1-ը դադարած պայմանագրերի, արձանագրված ծանուցումների, դեպքերի և հատուցումների վերաբերյալ արխիվում (թղթային և էլեկտրոնային) առկա ողջ տեղեկատվությունը:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականությանև վերլուծությունների վարչություն
Լիգիա Ղազարյան