Կանոնակարգ 3/07-ի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր
ապահովագրական ընկերություններին
Հայտնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 11.12.2007թ. թիվ 408Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն uտանալու կարգը, պայմանները և դրա համար ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունների ցանկը» կանոնակարգ 3/07-ը (այսուհետ՝ Կանոնակարգ) հրապարակվել է 2007 թվականի դեկտեմբերի 29-ին:
Վերոնշյալ Կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովագրական ընկերությունները պարտավոր են ապահովագրական գործառույթների պատվիրակման համար ստանալու Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախնական թույլտվությունը՝ համաձայն Կանոնակարգի:
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արմինե Հովհաննիսյան