30.10.2007 Թվականի թիվ 344Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 3/01-ի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին 30.10.2007 թվականի թիվ 344Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 3/01-ի վերաբերյալ
Համաձայն 30.10.2007 թվականի թիվ 344Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 3/01-ի՝ ապահովագրական ընկերությունները մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը Կենտրոնական բանկ են ներկայացնում հաջորդող երեք տարիների իրենց ծրագրերը՝ համաձայն նույն կանոնակարգի հավելված 9-ի:
Խնդրում ենք ձեզ նշված աղյուսակները Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ էլեկտրոնային տարբերակով ներկայացնել ձեզ ուղարկված ֆայլերով, որոնք կարող եք գտնել նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի ապահովագրական ընկերություններին հատկացված մասում:
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Գոհար Հակոբյան