Ապահովագրական ռեգիստրին մասնակցության կարգի վերաբերյալ
«Ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների հաճախորդների տեղեկատվական համակարգի (ապահովագրական ռեգիստրի) ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների՝ ապահովագրական ռեգիստրին մասնակցության կարգի» վերաբերյալ
Ելնելով վերահսկողական նպատակներից, ինչպես նաև հաշվի առնելով տեղեկատվական բազայի ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը՝ հայտնում ենք Ձեզ, որ նախորդ ժամանակահատվածում կնքված ապահովագրական պայմանագրերի գծով 2008 թվականի հունվարի 1-ից հետո ապահովագրական դեպքի գրանցման դեպքում ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական ռեգիստր ներկայացվում է նաև տվյալ ապահովագրական դեպքի հետ կապված պայմանագրի վերաբերյալ իր մոտ առկա ողջ տեղեկատվությունը երեք օրվա ընթացքում:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Լիգիա Ղազարյան