Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերին
Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բոլոր բանկերին
Հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ 2009 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի թիվ 1/1567Ա որոշմամբ հաստատվել է «Դրամական միջոցների ներգրավման համաձայնագիրը»:
Կենտրոնական բանկի նախագահի վերը նշված որոշմամբ սահմանվել է, որ մինչև 2010 թվականի հունվարի 31-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և Կենտրոնական բանկի միջև պետք է կնքել «Դրամական միջոցների ներգրավման» նոր համաձայնագիր:
Հիմք ընդունելով 2006 թվականի ապրլի 28-ին Կենտրոնական բանկի նախագահի «Դրամական միջոցների ներգրավման համաձայնագրի» օրինակելի ձևը հաստատելու մասին թիվ 1/304Ա որոշմամբ հաստատված և կնքված Համաձայնագրի 8-րդ մասի դրույթները, սույն գրությամբ ծանուցում ենք Ձեզ Կենտրոնական բանկիª Համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ մտադրության մասին: 2010 թվականի հունվարի 31-ից լուծված է համարվում 2006 թվականին Կենտրոնական բանկի հետ կնքված «Դրամական միջոցների ներգրավման համաձայնագիրը»: Ուստի, առաջարկում ենք Ձեզ մինչև 2010 թվականի հունվարի 31-ը ստորագրել «Դրամական միջոցների ներգրավման» նոր Համաձայնագիրը:
Կից Ձեր ստորագրմանն ենք ներկայացնում «Դրամական միջոցների ներգրավման» վերաբերյալ նոր Համաձայնագիրը երկու օրինակից: Համաձայնագրերը ստերագրելուց և կնքելուց հետո խնդրում ենք դրանք մինչև 2010 թվականի հունվարի 31-ը վերդարձնել Կենտրոնական բանկ:
Հարգանքներով՝ Արթուր Ջավադյան