Արտարժութային դիրքի հատուկ տնտեսական նորմատիվի վերաբերյալ
Ուղղված է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերին
Առարկան՝ Արտարժութային դիրքի հատուկ տնտեսական նորմատիվի վերաբերյալ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի «Արտարժութային դիրքի հատուկ տնտեսական նորմատիվ սահմանելու մասին» 2009 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 300-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն՝ 2009 թվականի հոկտեմբերի 26-ից գործելու է Արտարժութային դիրքի հատուկ տնտեսական նորմատիվ:
Հաշվի առնելով Որոշման վերաբերյալ մի շարք բանկերի կողմից բարձրացված հարցադրումները՝ հայտնում ենք հետևյալը.
- Որոշման 2-րդ կետի 4)-րդ ենթակետով տրված արտարժութային դիրքի սահմանման մեջ չեն մտնում հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները՝ անավարտ ժամկետային գործառնությունները, ինչպես նաև հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, որոնց ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «Վարկային ռիսկի հաշվարկը»՝ հավելված 3-ով:
- Որոշման 2-րդ կետի 7)-րդ ենթակետի համաձայն՝ արտարժութային դիրքի հաշվարկը պետք է իրականացվի առանց ածանցյալ գործիքների և դրանց գծով հաշվեկշռում արտացոլված գումարների:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ՝ Վահե Վարդանյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Մարիամ Եղիազարյանին