ՀՀ կառավարության 12.08.2008թ.-ի թիվ 706Ն որոշում

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր վարկային կազմակերպություններին

Առարկան՝ ՀՀ կառավարության 12.08.2008թ.-ի թիվ 706Ն որոշում

Հարգելի՛ պարոնայք,

ՀՀ կառավարության 12.08.2008թ.-ի թիվ 706 Ն որոշմամբ նախատեսված է Գեղարքունիքի և Շիրակի մարզերի համեմատաբար աղքատ 60 համայնքներում գյուղատնտեսական փոքր վարկերի տոկոսների սուբսիդավորում՝ ՀՀ կառավարության կողմից: ՀՀ կառավարության նշված որոշման նպատակն է գյուղատնտեսության ոլորտում տնտեuվարողների վարկավորման մատչելիության բարձրացումը, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնել ոլորտի մրցունակությունը, նպաuտել գյուղական համայնքների ամրապնդմանը, հատկապեu uահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային գոտում, և արդյունքում՝ բարելավել գյուղական բնակչության կենuապայմաններն ու կյանքի որակը:

Կից Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կառավարության վերը նշված որոշումը և առաջարկում ենք Հայաստանի վարկային կազմակերպությունների միություն (ՀՎԿՄ) ներկայացնել նշված որոշման կիրառման արդյունքում վարկային կազմակերպությունների մոտ առաջացող հնարավոր խնդիրները և դրանց լուծման հնարավոր առաջարկությունները՝ ՀՎԿՄ-ի կողմից ամփոփված խնդիրներն ու առաջարկությունները հետագայում ՀՀ ԿԲ ներկայացնելու նպատակով:

Ֆինանսական  համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ՝ Վահե Վարդանյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել 
Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն 
Նոնա Ավետիսյանին