ՀՀ կառավարության 12.08.2008թ.-ի թիվ 706Ն որոշում
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին
Առարկան՝ ՀՀ կառավարության 12.08.2008թ.-ի թիվ 706Ն որոշում
Հարգելի՛ պարոնայք,
ՀՀ կառավարության 12.08.2008թ.-ի թիվ 706 Ն որոշմամբ նախատեսված է Գեղարքունիքի և Շիրակի մարզերի համեմատաբար աղքատ 60 համայնքներում գյուղատնտեսական փոքր վարկերի տոկոսների սուբսիդավորում՝ ՀՀ կառավարության կողմից: ՀՀ կառավարության նշված որոշման նպատակն է գյուղատնտեսության ոլորտում տնտեuվարողների վարկավորման մատչելիության բարձրացումը, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնել ոլորտի մրցունակությունը, նպաuտել գյուղական համայնքների ամրապնդմանը, հատկապեu uահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային գոտում, և արդյունքում` բարելավել գյուղական բնակչության կենuապայմաններն ու կյանքի որակը:
Կից Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կառավարության վերը նշված որոշումը և առաջարկում ենք Հայաստանի բանկերի միություն (ՀԲՄ) ներկայացնել նշված որոշման կիրառման արդյունքում բանկերի մոտ առաջացող հնարավոր խնդիրները և դրանց լուծման հնարավոր առաջարկությունները՝ ՀԲՄ-ի կողմից ամփոփված խնդիրներն ու առաջարկությունները հետագայում ՀՀ ԿԲ ներկայացնելու նպատակով:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ՝ Վահե Վարդանյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն
Նոնա Ավետիսյանին