Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ռեկվիզիտների վերաբերյալ

ՀՀ տարածքում գործող՝

  • առևտրային բանկերին,
  • վարկային կազմակերպություններին,
  • ապահովագրական ընկերություններին,
  • ապահովագրական բրոքերներին,
  • ներդրումային ընկերություններին,
  • Կենտրոնական դեպոզիտարիային
  • դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպություններին

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի (այսուհետ` կանոնակարգ 8/03) հավելված 9-ով տրված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ռեկվիզիտների վերաբերյալ:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայտնում ենք Ձեզ, որ 2009թ. սեպտեմբերի 30-ից ուժի մեջ է մտնում Կանոնակարգ 8/03-ը: Համաձայն կանոնակարգի հավելված 9-ի՝ ընկերությունները իրենց հաճախորդներին տրամադրում են վեճերի լուծման բացատրական ամփոփագիր:

Ստորև ներկայացնում ենք Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի և Կենտրոնական բանկի ռեկվիզիտները՝ վեճերի լուծման բացատրական ամփոփագրի համապատասխան դաշտերը լրացնելու համար՝

Հարգանքներով՝

Ֆինանսական համակարգի քաղաքականության և
ֆինանսական կայունության վարչության պետի տեղակալ՝ Անդրանիկ Գրիգորյան