Համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիայի համար տարեկան պետական տուրքի վճարման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ 
բանկերին 
վարկային կազմակերպություններին 
ապահովագրական և ապահովագրական բրոքերային ընկերություններին 
գրավատներին 
արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց 
վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին 
արտարժույթի դիլերային-բրոքերային գործունեություն իրականացնող անձանց 
ներդրումային ընկերություններին 
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայիա» ԲԲԸ-ին 

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ին

Համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիայի համար տարեկան պետական տուրքի վճարման վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրք վճարողները պարտավոր են ժամանակին և լրիվ վճարել պետական տուրքը և պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց (տվյալ դեպքում՝ ՀՀ կենտրոնական բանկին) ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ uահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև առաջիկա տարին uկuելը՝ լիազոր մարմնի կողմից լիցենզիայի վրա նշված տրման ամuաթվից ոչ ուշ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, որպես համապատասխան գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելու և վերահսկելու գործողություններ իրականացնող մարմին, հորդորում է Ձեզ պահպանել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերը նշված պահանջները:

Այն կազմակերպությունները, որոնց լիցենզիայի վրա նշված տրման ամuաթիվը լրացել է, սակայն դեռևս չեն վճարել տարեկան հերթական պետական տուրքը, պարտավոր են անհապաղ վճարել տուրքը՝ ժամկետանց յուրաքանչյուր oրվա համար 0.5 տոկոuի չափով հաշվարկված տույժի հետ միասին և ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացնել դրանց վճարումը հիմնավորող փաստաթղթերը:

Նշենք, որ առկա են դեպքեր, երբ մի շարք կազմակերպություններ ժամանակին չեն կատարում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

Ֆինանսական կազմակերպությունների կողմից «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները ժամանակին չկատարելու դեպքեր հայտնաբերելու պարագայում այսուհետ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կոնկրետ կազմակերպության նկատմամբ կձեռնարկի օրենքով նախատեսված միջոցներ:

Հարգանքով՝ Արթուր Ջավադյան

Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
ՀՀ կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության ու զարգացման բաժնի
իրավախորհրդատու Նելլի Կիրակոսյանին

կամ Լիցենզավորման ու գրանցման բաժնի վերահսկող
Նարինե Շատվերյանին