Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին կատարվող պարտադիր վճարների վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բանկերին

Առարկան՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին կատարվող պարտադիր վճարների վերաբերյալ

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) օգտին կատարվող պարտադիր վճարների հաշվարկման ճշտությունն ապահովելու և պարտադիր վճարների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է,  որպեսզի վճարում իրականացնող ֆինանսական կազմակերպություններն իրենց վճարման հանձնարարականներում հստակ նշեն վճարման նպատակը: Ձեր կողմից կամ Ձեր միջոցով ֆինանսական կազմակերպությունների կողմից Գրասենյակի օգտին կատարվող պարտադիր վճարների հանձնարարականների «վճարման նպատակ» դաշտը  պետք է պարունակի տեղեկատվություն հետևյալ ձևով, հերթականությամբ և բովանդակությամբ`

  1. առաջին տողում վճարում իրականացնող կազմակերպության լիցենզիայի համարը (առանց որևէ նշումների՝ միայն լիցենզիայի համարը),
  2. երկրորդ տողում վճարում իրականացնող կազմակերպության հարկային կոդը (առանց որևէ նշումների՝ միայն հարկային կոդը),
  3. երրորդ տողում վճարման բուն նպատակը (եռամսյակային պարտադիր վճար, տուգանք կամ նոր լիցենզավորված կազմակերպության միանվագ վճար՝ պետական տուրքի կեսի չափով):

Օրինակ՝

ԱԳ458963

02416051

եռամսյակային պարտադիր վճար

Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Գոհար Միրզախանյանին