ՀՀ տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ Կենտրոնական Բանկ ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ

Հեղինակ ստորաբաժանում՝
Իրավաբանական վարչություն

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բանկերին և վարկային կազմակերպություններին

ՀՀ տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ Կենտրոնական Բանկ ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 1-ի գլուխ 1-ի 4.2. կետի և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 13-ի գլուխ 1-ի 6-րդ կետի համաձայն՝ ՀՀ տարածքում գործող բանկերը և վարկային կազմակերպությունները  այսուհետ վերոհիշյալ կանոնակարգերով սահմանված փաստաթղթերը կարող են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով Սի Բի Էյ Նետ  էլեկտրոնային համակարգի՝ LICENSING  էլեկտրոնային հասցեի միջոցով:

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք՝ քանի որ ՀՀ տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատվում են կենտրոնական բանկի կողմից, ուստի անհրաժեշտություն է առաջանում  բանկերի և վարկային կազմակերպությունների կանոնադրությունները ՀՀ կենտրոնական բանկ բացի էլեկտրոնային տարբերակով ներկայացնելուց, ներկայացնել նաև թղթային տարբերակով:

Հարգանքով՝

Իրավաբանական վարչության պետի ժ/պ՝ Վազգեն Մնացականյան

Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության լիցենզավորման ու գրանցման բաժին