Կանոնակարգ 8/03-ի վերաբերյալ
ՀՀ տարածքում գործող
- Բանկերի միությանը,
- Ապահովագրական ընկերությունների ասոցիացիային,
- Բոլոր վարկային կազմակերպություններին,
- Բոլոր ապահովագրական բրոքերներին,
- Բոլոր ներդրումային ընկերություններին,
- Դրամական փոխանցումներ իրականացնող բոլոր անձանց,
- Կենտրոնական դեպոզիտարիային
«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Խնդրում ենք հայտնել Ձեր դիտողություններն ու առաջարկությունները ստորև ներկայացված փաստաթղթի վերբերյալ.
|
Փաստաթղթի անվանումը |
«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի նախագիծ |
|
Ում վրա է տարածվում |
|
|
Նպատակը |
Սպառողների շահերի պաշտպանություն |
|
Ոլորտը |
ֆինանսական կազմակերպությունների գործունեության թափանցիկություն |
|
Առարկան |
ֆինանսական կազմակերպությունների կողմից հանրությանը տրամադրվող (ինտերնետի, մամուլի, տեղեկատվական ամփոփագրերի, զանգվածային լրատվության կամ այլ միջոցներով) տեղեկությունների հրապարակման կարգը |
|
Գտնվելու վայրը |
տեղադրված է Կենտրոնական բանկի տնային էջի (www.cba.am) «ՀՀ կենտրոնական բանկի նախագծեր» բաժնում |
Շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքներով՝
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
կատարող` Անժելա Ավետիսյան