Բանկերի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին
Առարկան՝ Բանկերի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ
Հարգելի՛ պարոնայք,
Համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների՝ առևտրային բանկերի համար 2009 թվականի հունվարի 1-ից «… Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, ինչպես նաև Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման սկզբունքները, ստանդարտների կիրառման ուղեցույցները և պարտադիր կիրառման այլ փաստաթղթեր…»:
Համաձայն նույն օրենքի փոփոխությունների՝ բանկերը ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են հիմնադիրներին, մասնակիցներին, օրենքով սահմանված կարգով նաև պետական մարմիններին ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ տեղեկացնում ենք ձեզ, որ, համաձայն օրենքի, բանկերը պետք է կազմեն և ներկայացնեն ֆինանսական հաշվետվությունները՝ առաջնորդվելով հաշվապահական հաշվառման ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով և դրանց կիրառման ուղեցույցներով:
Միևնույն ժամանակ ֆինանսական հաշվետվությունները կազմելիս, առաջարկում ենք առաջնորդվել ֆինանսական հաշվետվություններին կից ներկայացված ձևաչափերով:
Հարգանքով՝
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Արմեն Ֆահրադյանին