Կանոնակարգ 3-ի վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին
Առարկան՝ Կանոնակարգ 3-ի վերաբերյալ
Հարգելի՛ պարոնայք,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պարզաբանումները «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 3) կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերի վերաբերյալ, մասնավորապես.
- Համաձայն «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 3) «Նախորդող շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ» թիվ 17 հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն թիվ 17) 3-րդ, 4-րդ և 5-րդ էջերի ժամկետային միջոցների մասում գրանցումները իրականացվում են հաշվետու ժամանակաշրջանում կնքված պայմանագրերի հիման վրա (պայմանագրային գումարով): Հաշվետվություն թիվ 17-ի 3-րդ և 4-րդ էջերի ցպահանջ միջոցների մասում ներառվում են միայն օվերդրաֆտները և վարկային գծերը, ընդ որում վերջիններիս գումարների գրանցումը իրականացվում է փաստացի ստացված/տրամադրված գումարների (առկա պաշարների) չափով: Հաշվետվություն թիվ 17-ի 5-րդ էջում օվերդրաֆտները և վարկային գծերն ընդգրկվում են ժամկետային միջոցների մասում՝ հաշվետու ժամանակաշրջանում կնքված պայմանագրերի հիման վրա պայմանագրի ամբողջ գումարի չափով, ներառյալ չօգտագործված մասը: 3-րդ, 4-րդ և 5-րդ էջերում ընդգրկված տոկոսադրույքը ներկայացվում է անտեսելով արտոնյալ ժամանակահատվածի (grace period) առանձնահատկությունները: Օրինակ՝ եթե վարկը տրամադրվել է 20%-ով և ունի 30 օրվա արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում տոկոս չի գանձվում, պետք է ներկայացվի, որ վարկը տրամադրվել է 20%-ով:
- Կանոնակարգ 3-ի Հաշվետվություն թիվ 17-ում արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման ժամանակ որպես ցպահանջ են դիտվում օվերդրաֆտները և վարկային գծերը, այդ թվում պլաստիկ քարտերով տրամադրված: Հետևաբար աղյուսակ 38.2-ում ցպահանջ տեղաբաշխված միջոցների սյունում ներառվում են բոլոր այն հաշիվները, որոնք վերաբերվում են օվերդրաֆտներին, ինչպես նաև վարկային քարտերով տրամադրված վարկերի հաշիվների այն մասին, որը վերաբերվում է վարկային գծերին: Աղյուսակ 38.3-ում սույն կետում նշված բոլոր հաշիվները արտացոլվում են ժամկետային միջոցների մասում:
- Կանոնակարգ 3-ի Հաշվետվություն թիվ 17-ի 3-րդ և 4-րդ էջերում տրամադրված վարկային գծերը դիտվում են ցպահանջ (առկա պաշարների չափով), իսկ 5-րդ էջում դրանք ընդգրկվում են ժամկետային միջոցներում՝ միայն հաշվետու ժամանակաշրջանում կնքված պայմանագրերի հիման վրա: Վարկային գծի չափի փոփոխությունը՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ էջերում, դիտվում է որպես նոր պայմանագիր և ենթակա է գրանցման՝ համաձայն նոր պայմանագրերի վրա տարածվող կանոնների:
- Եթե պայմանագրում առկա են դրույթներ, որոնք թույլ են տալիս տոկոսների փոփոխություններ և/կամ հաճախորդի կողմից կատարվող կամ կատարվելիք ծախսերում ներառվող վճարների քանակական կամ գումարային փոփոխություններ և որոնց վերաբերյալ հնարավոր չէ ունենալ հստակ կանխատեսումներ, ապա տարեկան արդյունավետ տոկոսադրույքը պետք է հաշվարկվի պայմանագրի կնքման պահին գործող չափանիշների հիման վրա՝ ենթադրելով, որ տոկոսները և/կամ հաճախորդի կողմից կատարվող կամ կատարվելիք ծախսերը մնալու են կայուն և կիրառվելու են մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:
- Կանոնակարգ 3-ի Հաշվետվություն թիվ 17-ի բոլոր էջերում տոկոսադրույքի հաշվարկն իրականացվում է միջին կշռված եղանակով:
- Կանոնակարգ 3-ի 19-րդ կետի աղյուսակ 38.1-ի 5-րդ «տնտեսվարող սուբյեկտներից ներգրավված» տողում անհրաժեշտ է ընդգրկել նաև 3313 հաշիվը:
- Կանոնակարգ 3-ի 19-րդ կետի աղյուսակ 38.2-ի 9-րդ «տնտեսվարող սուբյեկտներին տրված վարկեր» և աղյուսակ 38.3-ի 8-րդ «տնտեսվարող սուբյեկտներին տրված վարկեր» տողերից անհրաժեշտ է բացառել 1327, 1328, 1337, 1338, 1361, 1363, 1365 և 1367 հաշիվները: Աղյուսակ 38.2-ի 2-րդ «Ֆիզիկական անձանց տրված սպառողական և այլ վարկեր» և աղյուսակ 38.3-ի 2-րդ «Ֆիզիկական անձանց տրված սպառողական և այլ վարկեր» տողերից անհրաժեշտ է բացառել 1617 և 1620 հաշիվները:
- Արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկում ծախսերը ընդգրկելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքով՝ արդյոք հաճախորդը պարտավոր է կատարել նշված ծախսերը վարկավորման համար, մասնավորապես.
քարտային հաշվի բացման և սպասարկման համար գանձվող վճարները մասնակցում են արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը, եթե դրանք կատարվել են վարկային գիծ ստանալու նպատակով: Այն դեպքում, երբ պլաստիկ քարտը եղել է հաճախորդի տրամադրության տակ մինչև վարկային գծի տրամադրումը, ապա արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման ժամանակ արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը մասնակցում են միայն սպասարկման համար գանձվող վճարները:
վարկի գումարի կանխիկացման համար գանձվող միջնորդավճարը չի մասնակցում արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը, եթե վարկային գծի տրամադրման պայմանների համաձայն հաճախորդը հարկադրված չէ ստացած միջոցները կանխիկացնել:
առևտրային վարկերի գծով արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը մասնակցում են բոլոր այն վճարները, որոնք կատարվել են տվյալ հաճախորդի կողմից տվյալ վարկը ստանալու նպատակով, այդ թվում բանկում ընթացիկ հաշվի բացման համար գանձվող կոմիսիոն վճարը, եթե դա բացվել է անմիջապես վարկի տրամադրման համար: - Արտարժութային վարկերի գծով արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման ժամանակ ՀՀ դրամով գանձվող կոմիսիոն բոլոր վճարները հաշվարկում ներառվում են պայմանգրի կնքման օրվա համար բանկի կողմից սահմանված վաճառքի փոխարժեքով:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Արմեն Ֆահրադյանին