Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկի վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին

Առարկան՝ Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկի վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայտնում ենք Ձեզ, որ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը հետագայում ռեպո համաձայնագրերով վաճառելու դեպքում այդ արժեթղթերը չեն մասնակցում Կանոնակարգ 2-ի տոկոսադրույքի ռիսկի հաշվարկին, բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառքի ժամկետը գերազանցում է առքի ժամկետին, և ռեպո համաձայնագրերով գնված արժեթղթերի վերադարձը հնարավոր չէ իրականացնել մեկ այլ ռեպո համաձայնագրով գնված արժեթղթերի միջոցով:

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ՝ Անդրանիկ Գրիգորյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն
Վահե Պետրոսյան