ԿԲ ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր վարկային կազմակերպություններին

Առարկան՝ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ նոր հաշվային պլանի համաձայն սույն թվականի մայիս ամսվա ցուցանիշները ներկայացնելու համար ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող Ձև թիվ 1 հաշվետվության համար վերջնաժամկետ է սահմանվում սույն թվականի հունիսի 20-ը, իսկ նույն ժամանակահատվածի Ձև թիվ 3-ի համար` սույն թվականի հուլիսի 30-ը: Ամորտիզացված արժեքով միջոցների հաշվառման համար սկզբնական օր է հանդիսանում սույն թվականի մայիսի 1-ը:

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ՝ Անդրանիկ Գրիգորյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն 
Արմեն Ֆահրադյանին