«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
վարկային կազմակերպություններին
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հայտնում ենք Ձեզ, որ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել է փոփոխություն, համաձայն որի` օրենքում ավելացվել է 8.1-ին հոդվածը հետևյալ բովանդակությամբ.
«Անկախ կազմակերպական-իրավական տեսակից և այլ չափանիշներից ` վարկային կազմակերպությունը պարտավոր է ունենալ տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ) (այսուհետ` Խորհուրդ): Վարկային կազմակերպության Խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 3 և առավելագույնը 15 անդամից»:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ համապատասխան փոփոխությունները ուժի մեջ են մտել սույն թվականի հունվարի 7-ից՝ տեղեկացնում ենք, որ այն վարկային կազմակերպությունները, որոնք չունեն Խորհուրդ, պետք է առաջիկա հերթական ընդհանուր (տարեկան) ժողովում ձևավորեն Խորհուրդ, և որից հետո եռամսյա ժամկետում (բայց ոչ ուշ քան մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը) նորընտիր անդամներին սահմանված կարգով ներկայացնեն ՀՀ Կենտրոնական բանկ գրանցման:
Հարգանքով՝
Իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
ՀՀ Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության ու զարգացման բաժնի իրավախորհրդատու՝ Նելլի Կիրակոսյանին
կամ Լիցենզավորման ու գրանցման բաժնի աշխատակից
Լենա Գևորգյանին