Պարտադիր պահուստավորման նորմատիվի պարզաբանման վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին
Առարկան՝ Պարտադիր պահուստավորման նորմատիվի պարզաբանման վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հայտնում ենք Ձեզ, որ 2011 թվականի փետրվարի 1-ի ՀՀ ԿԲ խորհրդի 21 Ն որոշման համաձայն, բանկերը պարտավոր են արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց 2011 թվականի փետրվարի 9-ից 2011 թվականի մարտի 8-ն ընկած ժամանակաշրջանում փաստացի պահուստավորումն իրականացնել նոր սկզբունքներով:
Այսինքն, ԱՄՆ դոլարով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորումն իրականացվելու է՝ 9%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, 3%-ը՝ ԱՄՆ դոլարով, եվրոյով ներգրավված միջոցների դիմաց՝ 9%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, 3%-ը՝ եվրոյով, իսկ մնացած այլ արժույթներով ներգրավված միջոցների դիմաց՝ 9%-ը Հայաստանի Հանրապետության դրամով, 3%-ը՝ ԱՄՆ դոլարով:
Հարգանքով՝
Ֆինանսական համակարգի կարգավորման Վարչության պետ՝ Անդրանիկ Գրիգորյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն
Մարիամ Եղիազարյան