Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից հաշվետվությունների լրացման վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող ներդրումային ծառայություններ մատուցող անձանց

Առարկա՝ Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից հաշվետվությունների լրացման վերաբերյալ

Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 4/03-ի` շաբաթական հաշվետվություններ Կենտրոնական բանկ ներկայացնելիս հաշվետու շաբաթ է համարվում երկուշաբթի օրվանից մինչև կիրակի օրը (ներառյալ) ընկած ժամանակահատվածը, բացառությամբ առաջին անգամ ներկայացվող շաբաթական հաշվետվությունների, որոնց դեպքում հաշվետու շաբաթ է համարվում տվյալ հաշվետվության ներկայացման պարտավորության առաջացման օրվանից մինչև տվյալ շաբաթվա կիրակի օրը (ներառյալ):

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ՝ Անդրանիկ Գրիգորյան

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն
Արփի Ղազարյան