ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգ ցամաքային տրանսպորտի ապահովագրության գծով ուղարկվող տվյալների վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններին
Առարկան՝ ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգ ցամաքային տրանսպորտի ապահովագրության գծով ուղարկվող տվյալների վերաբերյալ
Հարգելի´ պարոնայք և տիկնայք,
Հայտնում ենք, որ ապահովագրական ընկերությունների կողմից ցամաքային տրանսպորտի ապահովագրության (կասկո) գծով կնքված և ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ ռեգիստր) ներկայացված տվյալների միջև առկա են էական տարբերություններ: Մասնավորապես՝ 2013թ-ի և 2014թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով ապահովագրական ընկերությունները ռեգիստր պակաս են մուտքագրել շուրջ 1930 հատ տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվություն: Ձեզ անհրաժեշտ է մինչև սույն թվականի օգոստոսի 20-ը ներառյալ ռեգիստր ուղարկել կնքված պայմանագրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Տեղեկացնում ենք նաև, որ նշված պահանջը սահմանված ժամկետում չկատարած ապահովագրական ընկերությունների նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:
Հարգանքով՝
Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան
05.08.2014թ.
կատարող՝ Սասուն Գասպարյան