ԴԱՀԿ-ի հետ կապված խնդիրների համար կոնտակտային անձի տվյալներ տրամադրելու վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերին

Առարկան՝ ԴԱՀԿ-ի հետ կապված խնդիրների համար կոնտակտային անձի տվյալներ տրամադրելու վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման դեպքում առաջացած խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծվել է (010) 31 91 74 հեռախոսահամարով թեժ գիծ ծառայություն: 

Չնայած ԿԲ և բանկերի միջև շփումների, գրագրության արդյունքում խնդիրները գտնվում են վերջնական լուծման փուլում, այնուամենայնիվ, այս ընթացքում հնարավոր են այնպիսի դեպքեր, որտեղ կարող են առկա լինել քաղաքացիների մոտ այս խնդրի հետ կապված իրավունքների խախտումներ, մասնավորապես՝ բռնագանձման և արգելադրման ենթակա գումարներից առավել մեծ ծավալով արգելադրումներ:

Վերոնշյալ ընթացիկ զանգերին թեժ գծի միջոցով օպերատիվ կերպով արձագանքելու և խնդիրներին արդյունավետ լուծում տալու նպատակով, խնդրում ենք Ձեզ մեկօրյա ժամկետում տրամադրել կոնտակտային անձի տվյալներ՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար (քաղաքային և բջջային) և պաշտոն, ով պատասխանատու կլինի  վերոնշյալ հարցերի շուրջ առաջացող խնդիրների արագ լուծման համար:

Շնորհակալություն համագործակցության համար:

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար` Արմենուհի Մկրտչյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել 
Շուշանիկ Բոյաջյանին