Գանձապետարան ուղղվող վճարների կատարման վերաբերյալ հաճախորդներին տեղեկացման թերթոն
Ուղղված է՝
ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերին
Վճարահաշվարկային կազմակերպություններին`
Վճարահաշվարկային կազմակերպությունների միությանը
- «Հայփոստ» ՓԲԸ-ին
- «Մոբի դրամ» ՓԲԸ-ին
- «ՄԱՆԻՏՈՒՆ» ՓԲԸ-ին
Առարկան՝ Գանձապետարան ուղղվող վճարների կատարման վերաբերյալ հաճախորդներին տեղեկացման թերթոն
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ հաճախորդներին ոչ լիարժեք իրազեկելու պատճառով բազմաթիվ բողոքներ են եղել և թյուր կարծիքներ են ստեղծվել այն մասին, որ գանձապետարան ուղղվող վճարների կատարման համար բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպություններն (այսուհետ՝ Ընկերություն) են պարտադրում ներկայացնել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ):
Հաճախորդներին իրազեկելու և նրանց շահերը սխալ գործողություններից պաշտպանելու նպատակով, հորդորում ենք Ձեզ, Ընկերության գործունեության վայրերում, Ընկերության կողմից սպասարկվող ինքնասպասարկման սարքերի էկրաններին, հեռահար եղանակով վճարներ ընդունելու դեպքում նաև ինտերնետային կայքերում, տեսանելի և հասանելի ձևով փակցնել և/կամ հրապարակել կից ներկայացվող «Գանձապետարան ուղղվող վճարների կատարման վերաբերյալ հաճախորդներին տեղեկացման թերթոն»-ը:
Շնորհակալություն համագործակցության համար:
Սպառողների շահերի պաշտպանության և Ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Անժելա Ավետիսյանին
