www.abcfinance.am Կայքում տեղադրված «Ֆինանսական օգնական» համակարգի վերաբերյալ
Ուղղված է՝
ՀՀ տարածքում գործող բոլոր վարկային կազմակերպություններին
Վարկային կազմակերպությունների միությանը
Առարկան՝ www.abcfinance.am կայքում տեղադրված «Ֆինանսական օգնական» համակարգի վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ինչպես գիտեք 2012 թվականից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից գործարկվել է ֆինանսական ծառայությունների որոնման և համեմատման համար ստեղծված «Ֆինանսական օգնական» համակարգը (այսուհետ՝ Համակարգ), որտեղ համաձայն Կանոնակարգ 8/03-ի[1] ֆինանսական ծառայությունների վերաբերյալ տվյալներ են լրացնում/հաստատում Ձեր ընկերության կողմից ընտրված և Համակարգում գրանցված խմբագրերն ու ադմինիստրատորները:
Վերջերս Համակարգում ուսումնասիրվել է ընկերությունների կողմից տրամադրված խմբագրերի և ադմինիստրատորների վերաբերյալ տեղեկությունները և համաձայն Կանոնակարգ 8/03-ի հայտնաբերվել են հետևյալ խնդիրները՝
- Համակարգում, որպես խմբագիր և ադմինիստրատոր գրանցված են այնպիսի աշխատակիցներ, որոնք այլևս չեն աշխատում տվյալ կազմակերպությունում կամ այլևս չեն հանդիսանում խմբագիր և/կամ ադմինիստրատոր:
- Ընկերությունում պատշաճ կերպով տեղեկացված չեն Համակարգի մասին, քանի որ այլևս ընկերությունում չաշխատող և Համակարգում գրանցված խմբագիրն ու ադմինիստրատորը չեն ապահովել տեղեկատվական, ֆունկցիոնալ փոխարինելիություն:
- Համակարգում որպես խմբագիր և ադմինիստրատոր գրանցված նոր աշխատակիցների վերաբերյալ չի ներկայացվել պատշաճ տեղեկատվություն՝ անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար(քաղաքային և բջջային), էլեկտրոնային հասցե:
Այս առումով Ձեզ անհրաժեշտ է մինչև ս/թ մարտի 27-ը CBA/net համակարգի միջոցով պաշտոնական գրությամբ հայտնել Ձեր ընկերության կողմից Համակարգում գրանցված խմբագրի և ադմինիստրատորի տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար(քաղաքային և բջջային), էլեկտրոնային հասցե), ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցառումներ վերը նշված խնդիրները վերացնելու և այլևս չկրկնելու ուղղությամբ:
Հայտնում ենք նաև, որ նշված ժամկետից հետո Համակարգի հետ կապված խնդիրներ հայտնաբերելու դեպքում Կենտրոնական բանկը կիրականացնի համապատասխան վերահսկողական միջոցառումներ:
Շնորհակալություն համագործակցության համար:
Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Անժելա Ավետիսյանին
[1] 2009թ. հուլիսի 27-ի ՀՀ կենտրոնական բանկի 166-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 8/03