«Վճարային քարտերի տեսակների, վճարային քարտ սպասարկվող սարքավորումների, ինչպես նաև վճարային քարտերով կատարված գործառնությունների վերաբերյալ» Թիվ 31 հաշվետվության վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բանկերին
Առարկան՝ «Վճարային քարտերի տեսակների, վճարային քարտ սպասարկվող սարքավորումների, ինչպես նաև վճարային քարտերով կատարված գործառնությունների վերաբերյալ» Թիվ 31 հաշվետվության վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ 3) փոփոխություն կատարելու որոշումը, որը ուժի մեջ է մտնում սույն թվականի մարտի 1-ից:
Ելնելով վերը նշվածից հայտնում ենք, որ ընթացիկ` «փետրվար» ամսվա համար «մարտ»-ին ներկայացվող հաշվետվությունը անհրաժեշտ է լրացնել՝ համաձայն նոր կարգով սահմանված ձևաչափի: Միաժամանակ հայտնում ենք, որ սույն թվականի «հունվար» ամսվա համար «փետրվար»-ին հին ձևաչափով ներկայացված հաշվետվությունը անհրաժեշտ է մեկ անգամ ևս ներկայացնել նոր կարգով սահմանված ձևաչափի համաձայն՝ «փետրվար» ամսվա համար «մարտ»-ին ներկայացվող հաշվետվության հետ միասին:
Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան