ՀՀ տարածքում գործող բանկերում հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների համար բացված հաշիվների մասին տեղեկատվության տրամադրման վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բանկերին
Առարկան՝ ՀՀ տարածքում գործող բանկերում հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների համար բացված հաշիվների մասին տեղեկատվության տրամադրման վերաբերյալ
Հարգելի՛ պարոնայք,
Ի լրումն 15.01.2015թ. թիվ 19/07 գրության՝ հայտնում ենք հետևյալը.
ՀՀ տարածքում գործող յուրաքանչյուր բանկ 18.01.2015թ. դրությամբ հարկ վճարողների համար բացված և փաստացի գործող բոլոր հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ՀՀ Ֆինանսների նախարարության անունով բացված «Taxaccounts» CBANet հասցեի փոխարեն ներկայացնի ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության «Marine Abrahamyan» CBANet հասցեին՝ կից տրամադրված (bank_account.xls) ֆորմատով սահմանված ձևաչափի համաձայն: Տեղեկատվության տրամադրման վերջնաժամկետը սույն թվականի հունվարի 30-ն է:
Հարգանքով՝
Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան
Կատարող՝ Նունե Մինասյան