Բանկերի կողմից առաջարկվող «կուտակային կենսաթոշակային ավանդներ» սխեման ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին
Առարկան՝ Բանկերի կողմից առաջարկվող «կուտակային կենսաթոշակային ավանդներ» սխեման ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաներից է «կուտակային կենսաթոշակային ավանդներ» սխեման, որի առաջարկը կարող է շահավետ բիզնես դառնալ բանկերի համար, քանի որ ապահովում է ավանդադրված երկարաժամկետ ֆինանսական միջոցներ՝ մինչ ավանդատուի կենսաթոշակային տարիքը լրանալը: Այս նպատակով ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 09.07.2011թ. թիվ 184Ն որոշմամբ հաստատվել են կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրին ներկայացվող պարտադիր պահանջները:
Խնդրում ենք բանկերին դիտարկել այս ավանդատեսակի առաջարկման հնարավորությունը: Միևնույն ժամանակ այն բանկերը, որոնք այսօր առաջարկում են կենսաթոշակային ավանդ, պետք է համապատասխանեցնեն այդ առաջարկը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 09.07.2011թ. թիվ 184Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Հարգանքով՝
Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական վերահսկողության վարչություն
Էլեն Զարգարյանին