Նոր հաշվային պլանի և ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ
Ուղղված է` ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին, վարկային կազմակերպություններին և ներդրումային ընկերություններին
Առարկան` Նոր հաշվային պլանի և ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ
Հարգելի՛ գործընկերներ,
Նոր հաշվային պլանի ներդրման հետ կապված ձեր կողմից բարձրացված նոր հարցադրումների վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները.
- Պարտադիր պահուստավորումն իրականացվում է ներգրավված միջոցների անվանական արժեքների հիման վրա:
- Դուրս գրված ակտիվների վերականգնման ժամանակ իրականացվում է պահուստի վերականգնում նախկինում դուրս գրված պահուստի չափով և եկամտի ճանաչում` ակտիվի դուրս գրման և վերականգնման պահերին հաշվեկշռային արժեքների տարբերության չափով:
- Կանխիկ արտարժույթը (10000, 10001, 10002, 10003, 10004 հաշիվների արտարժութային մնացորդ) անհրաժեշտ է արտացոլել արտարժույթներին վերաբերվող սյուների ոչ ռեզիդենտների մասերում:
- Միջազգային կազմակերպությունների մասով պահանջները և պարտավ]որությունները պետք է արտացոլվեն ոչ ռեզիդենտների սյուների մեջ:
- Թանկարժեք մետաղներով հաշիվները և ավանդները պետք է դասակարգվեն որպես արտարժութային հաշիվներ եւ արտացոլվեն I խմբի արտարժութային սյուներում:
- Կապիտալի հաշիվները արտացոլել ռեզիդենտների դրամային սյան մեջ, բացառությամբ կանոնադրական կապիտալի հաշիվների, որոնք արտացոլվում են ըստ բաժնետերերի ռեզիդենտության:
- Այլ կանխավճարված հարկեր եւ տուրքեր (19114 հաշիվ) հաշվի մասով ՀՀ պետական բյուջեի հանդեպ պահանջները արտացոլել ռեզիդենտների դրամային սյան մեջ, իսկ այլ երկրների պետական բյուջեների հանդեպ հարկային պահանջները՝ ոչ ռեզիդենտների արտարժութային սյուների մեջ:
- Արժեթղթերում ներդրումների (օրինակ՝ 13020 հաշիվը) ռեզիդենտության որոշումն իրականացնել ըստ թողարկողի, իսկ արժույթն ըստ արժեթղթի անվանական արժույթի:
- Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի ռեզիդենտությունը չափվում է ձեռքբերող անձի կարգավիճակով, իսկ արժույթը` գործարքի արժույթով: Օրինակ`ՀՀ բանկերին ՀՀ դրամով վաճառված Ռուսաստանի Դաշնության պետական արժեթղթերը` պետք է արտացոլվեն ռեզիդենտների դրամային սյան մեջ:
- Կանոնակարգ 3-ի հաշվետվություն Ձև թիվ 6-ի 2-րդ և 4-րդ աղյուսակները լրացվում են հաշվի առնելով ամորտիզացված արժեքները` ներառյալ հաշվեգրված տոկոսները: Նշվածը վերաբերվում է նաև հաշվետվության 4-րդ աղյուսակի ժամանակաշրջանի սկզբի տվյալներին:
- Կանոնակարգ 3-ի հաշվետվություն Ձև թիվ 9-ում «Այլ պահանջներ» և «Այլ պարտավորություններ» տողերում ընդգրկվում են միայն այն հոոդվածները, որոնք հնարավոր չէ ներառել հաշվետվության այլ տողերում: Օրինակ` ֆիզիկական անձանց նկատմամբ այլ պահանջները ամփոփվում են «Պահանջներ ֆիզիկական անձանց նկատմամբ» տողում:
- Կանոնակարգ 3-ի հաշվետվություն Ձև թիվ 9-ում` չաշխատող ակտիվների տոկոսները ներառվում են համապատասխան «Չաշխատող» սյունակում:
- Կանոնակարգ 3-ի հաշվետվություն Ձև թիվ 9-ում` «Հաշվարկված ստացվելիք տոկոսներ» տողում ընդգրկվում են նաև իրական արժեքով հաշվառվող արժեղթերի գծով ստացվելիք տոկոսները:
- Կանոնակարգ 3-ի հաշվետվություն Ձև թիվ 16-ում արտացոլվում են նաև թանկարժեք մետաղներով թղթակցային հաշիվները:
- Ավանդների և թղթակցային ու բանկային հաշիվների գծով հնարավոր կորուստների պահուստավորումն իրականացվում է բանկերին տրամադրված վարկերի պահուստավորման համար նախատեսված հաշիվներում:
- Սվոպ գործարքների, ինչպես նաև այլ ածանցյալ գործիքների իրական արժեքով հետագա չափման ժամանակ` արտահաշվեկշռային մեծությունները վերագբահատվում են:
- Կանոնակարգ 3-ի հաշվետվություններ Ձև թիվ 1-ի և 2-ի «NI» հապավումով նշագրված տողերում արտացոլվում են միայն անվանական տոկոսադրույքով հաշվեգրված գումարները` առանց տույժերի և տուգանքների:
Հարգանքով`
Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ` Անդրանիկ Գրիգորյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն Արմեն Ֆահրադյանին