Գազով լիցքավորված ինկասացիա իրականացնող տրանսպորտային միջոցների շահագործումը արգելելու վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բանկերին

Առարկան՝ Գազով լիցքավորված ինկասացիա իրականացնող տրանսպորտային միջոցների շահագործումը արգելելու վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի 2012թ. մայիսի 5-ի թիվ 1/425 Լ, 1/426 Լ, 1/427 Լ որոշումներով լրացումներ են կատարվել համապատասխանաբար ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի  2008թ.  հուլիսի 3-ի թիվ 1/655 Լ, 2010թ. հունվարի 14-ի թիվ 1/03 Ա, 2010թ. դեկտեմբերի 21-ի թիվ 1/1866 Լ որոշումներում (կցվում է)` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար համապատասխան գազաբալոնային սարքավորումներով հագեցած ինկասացիա իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը ՏՄ տարածք արգելելու վերաբերյալ: Ընդ որում նշված որոշումներն ուժի մեջ են մտնելու վեց ամիս հետո:

Միաժամանակ առաջարկվում է, անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ նախատեսել Ձեր բանկի ներքին իրավական փաստաթղթերում:

Կից՝ 3 թերթ:

Հարգանքով`

Ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ` Արտավազդ Սարգսյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Անվտանգության վարչության ներքին հսկող 
Արմեն Մարտիրոսյանին