ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին
Առարկան՝ ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հայտնում ենք Ձեզ, որ այն դեպքերում, երբ ապահովագրական ընկերության մոտ առաջացել է անհրաժեշտություն ճշգրտելու կուտակային եղանակով ներկայացվող հաշվետվությունները (տվյալները), ապա ճշգրտվում և Կենտրոնական բանկ են ներկայացվում ոչ ճշգրիտ լրացված հաշվետու ժամանակաշրջանի և դրան հաջորդող բոլոր ժամանակաշրջանների հաշվետվությունները:
Հարգանքով՝
Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ` Մհեր Աբրահամյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն
Էլլա Հակոբյանին