Երկարաժամկետ ստորադաս փոխառությունների վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերին
Առարկան՝ Երկարաժամկետ ստորադաս փոխառությունների վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հայտնում ենք Ձեզ, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի 28.2-րդ կետի «դ» ենթակետի` ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները լրացուցիչ կապիտալի հաշվարկից պետք է նվազեցվեն դրանց սկզբնական ընդհանուր գումարի 20 տոկոսի չափով` սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից:
Վերոնշյալ դրույթի կիրառման հետ կապված տարընկալումը բացառելու նպատակով ստորև ներկայացնում ենք հետևյալ պարզաբանող օրինակը:
Ենթադրենք, բանկը 15/11/2010 թվականին ներգրավել է երկարաժամկետ ստորադաս փոխառություն 7 տարի մարման ժամկետով, որը պետք է ամբողջությամբ մարվի 15/11/2017 թվականին (տե’ս աղյուսակը):
|
Ամսաթիվ |
Ներգրաված գումար, հազ. ՀՀ դրամ |
Նորմատիվային կապիտալից նվազեցվող գումար |
Նորմատիվային կապիտալում ընդգրկվող գումար |
Նշում |
|
15/11/2010 |
10,000 |
0 |
10,000 |
|
|
01/01/2011 |
10,000 |
0 |
10,000 |
|
|
01/01/2012 |
10,000 |
2,000 |
8,000 |
Մարման ժամկետին նախորդող 5-րդ տարվա սկիզբ |
|
01/01/2013 |
10,000 |
2,000 |
6,000 |
Հաջորդող տարի |
|
01/01/2014 |
10,000 |
2,000 |
4,000 |
Հաջորդող տարի |
|
01/01/2015 |
10,000 |
2,000 |
2,000 |
Հաջորդող տարի |
|
01/01/2016 |
10,000 |
2,000 |
0 |
Հաջորդող տարի |
|
15/11/2017 |
10,000 |
0 |
0 |
Մարման ժամկետ |
Մարման ժամկետի սկզբին նախորդող 5-րդ տարի է հանդիսանում 2012 թվականը, հետևաբար, ըստ Կանոնակարգ 2-ի պահանջի, բանկը պետք է 2012 թվականի հունվարի 1-ին իր լրացուցիչ կապիտալը նվազեցնի ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառության սկզբնական ընդհանուր գումարի 20 տոկոսի չափով (բերված օրինակում` 2,000):
Հաջորդ տարվա (2013) հունվարի 1-ին բանկը կրկին պետք է նվազեցնի լրացուցիչ կապիտալը ներգրաված երկարաժամկետ ստորադաս փոխառության սկզբնական ընդհանուր գումարի 20 տոկոսի չափով (բերված օրինակում` 2,000):
Նույն կերպ, բանկը ներգրաված երկարաժամկետ ստորադաս փոխառության սկզբնական ընդհանուր գումարի 20-ական տոկոսի չափով պետք է նվազեցնի իր լրացուցիչ կապիտալը 01/01/2014, 01/01/2015 և 01/01/2016 ամսաթվերին:
Ինչպես երևում է բերված աղյուսակից, արդեն սկսած 2016 թվականից (սկսած 01/01/2016 ամսաթվից) և 2017 թվականի ընթացքում ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունը այլևս չի համարվում նորմատիվային լրացուցիչ կապիտալի տարր (ընդգրկվում է 0 ՀՀ դրամի չափով):
Ինչ վերաբերվում է 5 տարով ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններին, ապա տվյալ պարագայում համապատասխան նվազեցումները պետք է կատարվեն ստորադաս փոխառության ներգրավման պահից, որպեսզի հետագա տարիների նվազեցումները համապատասխանեն վերը նշված սկզբունքին: Մասնավորապես, հինգ տարի մարման ժամկետ ունեցող երկարաժամկետ ստորադաս փոխառությունը փոխառության ներգրավման պահին լրացուցիչ կապիտալի հաշվարկում պետք է ներառվի փոխառության սկզբնական գումարի 80 տոկոսի չափով: Հետագայում, ներգրավման տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից փոխառությունը լրացուցիչ կապիտալի հաշվարկից պետք է նվազեցվի դրա սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի.
|
Ամսաթիվ |
Ներգրաված գումար, հազ. ՀՀ դրամ |
Նորմատիվային կապիտալից նվազեցվող գումար |
Նորմատիվային կապիտալում ընդգրկվող գումար |
Նշում |
|
15/11/2012 |
10,000 |
2,000 |
8,000 |
Ներգրավման պահ |
|
01/01/2013 |
10,000 |
2,000 |
6,000 |
Հաջորդող տարի |
|
01/01/2014 |
10,000 |
2,000 |
4,000 |
Հաջորդող տարի |
|
01/01/2015 |
10,000 |
2,000 |
2,000 |
Հաջորդող տարի |
|
01/01/2016 |
10,000 |
2,000 |
0 |
Հաջորդող տարի |
|
15/11/2017 |
10,000 |
0 |
0 |
Մարման ժամկետ |
Ընդ որում, Կենտրոնական բանկ ներկայացվող Ձև թիվ 3 հաշվետվության երկրորդ էջում ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները լրացվում են միայն «5.1. Նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկի համար հաշվեկշռային լրացուցիչ կապիտալին ավելացվող գումարներ» սյունակում` վերոնշյալ օրինակների սկզբունքներով հաշվարկված 4-րդ` «Նորմատիվային կապիտալում ընդգրկվող գումար» սյունակում առկա մնացորդի չափով:
Հարգանքով`
Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ` Մհեր Աբրահամյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն
Դավիթ Բաբասյանին