Ապահովագրական ընկերությունների և ներդրումային ֆոնդի կառավարիչների կողմից ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվող տեղեկատվության մասին
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերություններին, ՀՀ տարածքում գործող ներդրումային ֆոնդի կառավարիչներին
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հիշեցնում ենք ձեզ, որ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով, 15-րդ հոդվածի 10-րդ մասով և «Կուտակային կենսաթոշակների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում և հաճախականությամբ ապահովագրական ընկերությունները և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել համապատասխան տեղեկատվություն:
Նշված անձինք պարտավոր են «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահե նված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած էլեկտրոնային ձևաչափով հրապարակային ծանուցման տեքստը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` այդ օրենքով սահմանված ժամկետում:
Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ հարցերի կամ խնդիրների առկայության դեպքում կարող եք դիմել կից նամակում նշված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան բաժին:
Իրավաբանական վարչության պետ` Վարուժան Ավետիքյան