Բանկերի կողմից ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող Ձև թիվ 18 հաշվետվության վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերին

Առարկան՝ Բանկերի կողմից ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող Ձև թիվ 18 հաշվետվության վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի   Ձև թիվ 18 հաշվետվության «Հաշվեգրված տոկոսներ» տողերում ցույց են տրվում ձեռք բերված/վաճառված պարտքային արժեթղթերի, բանկերի կողմից տրամադրված/ներգրաված վարկերի և ավանդների գծով հաշվետու եռամսյակի վերջի օրվա դրությամբ տարվա սկզբից աճողական կարգով հաշվեգրված անվանական տոկոսների վերաբերյալ տվյալներ, այսինքն դրանց գծով դեբետային կամ կրեդիտային շրջանառությունը, այլ ոչ թե հաշվեկշռում առկա յուրաքանչյուր գործիքի մասով եռամսյակի վերջի դրությամբ հաշվեգրված, սակայն դեռ չվճարված անվանական տոկոսները: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե վարկը կամ ավանդը գործում է թե ոչ, հաշվետու եռամսյակի վերջի օրվա դրությամբ՝ տվյալները լրացվում են տարեսկզբից աճողական կարգով:

Հարգանքով՝          

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ` Մհեր Աբրահամյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն
Աննա Թորոսյանին