ՀՀ ԿԲ Սի-Բի-Էյ-նեթ էլեկտրոնային համակարգի՝ Licensing էլեկտրոնային հասցեի միջոցով ուղարկվող, ՀՀ ԿԲ Խորհրդի համապատասխան կանոնակարգերով նախատեսված փաստաթղթերի ներկայացման ձևի մասին
Ուղղված է՝
- Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին,
- վարկային կազմակերպություններին,
- Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին,
- ապահովագրական ընկերություններին,
- ներդրումային ընկերություններին,
- Արժեթղթերի կարգավորվող շուկայի օպերատորին,
- Կենտրոնական դեպոզիտարիային
- Ներդրումային Ֆոնդի Կառավարչին
Խնդրում ենք այսուհետ ՀՀ կենտրոնական բանկի ՍԻ-Բի-Էյ-նեթ էլեկտրոնային համակարգի` LICENSING էլեկտրոնային հասցեի միջոցով ուղարկվող, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան կանոնակարգերով նախատեսված փաստաթղթերը ներկայացնել միայն ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ուղղված միջնորդագրին կից:
Լրացուցիչ հայտնում ենք, որ
- փաստաթղթերը պետք է շարադրված լինեն Unicode տառատեսակով,
- անպայման պետք է լրացնել հաղորդագրության Subject դաշտը,
- միջնորդագրում նշված կից փաստաթղթերի էջերի քանակը և փաստաթղթերի ցանկում նշված փաստաթղթերը պետք է համապատասխանեն փաստացի կցվող փաստաթղթերին և դրանց էջերի քանակին:
Հարգանքով`
Իրավաբանական վարչության պետ` Վարուժան Ավետիքյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության Լիցենզավորման ու գրանցման առաջին և երկրորդ բաժիններ