ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և ակտիվների դասակարգման կարգի վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին

Առարկան՝ ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և ակտիվների դասակարգման կարգի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի վերաբերյալ.

1) Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվություններում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի վարկային ռեսուրսների հարթակում կնքված մեկ աշխատանքային օրանոց (օվերնայթ) վարկային պայմանագրով տեղաբաշխված և ներգրավված միջոցները հաշվառվում են համապատասխանաբար «15004 Բանկերին տրամադրված օվերնայթ» և «32204 Բանկերից ներգրավված օվերնայթ» երկրորդ կարգի հաշվեկշռային հաշիվներում,

2) Ձև թիվ 5 հաշվետվությունում ռեզիդենտ բանկերին տրամադրված օվերնայթից ստացված տոկոսային եկամուտները արտացոլվում են «1.3. Առևտրային բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված միջոցներից» հոդվածի «1.3.1 Ռեզիդենտ բանկերից» ենթահոդվածում:

3) Ձև թիվ 20 հաշվետվությունում արտարժութային հոդվածները ներկայացվում են ՀՀ դրամով՝ հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ Կենտրոնական բանկի հայտարարած համապատասխան արտարժույթի փոխարժեքով:

4) Ձև թիվ 32 հաշվետվության 3-րդ աղյուսակում լրացվում են նաև հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակաշրջաններում կնքված այն վարկային պայմանագրերի վերաբերյալ տեղեկությունները, որոնց պայմաններում հաշվետու ժամանակաշրջանում կատարվել են փոփոխություններ: Ընդ որում, նշված սկզբունքից տարբերվող սկզբունքով նախկինում լրացված հաշվետվությունների ճշգրտում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկե­րի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» (այսուհետ՝ ակտիվների դասակարգման կարգ) վերաբերյալ.

Ակտիվների դասակարգման կարգի 3.1-րդ կետի համաձայն՝ բանկերը և վարկային կազմակերպությունները (այսուհետ՝ բանկեր) առնվազն ամիսը մեկ անգամ պետք է միաժամանակ դասակարգեն բոլոր ակտիվները` բանկի կողմից սահմանված ներքին կանոնակարգին համապատասխան, ընդ որում, դասակարգման օր պետք է լինի նաև հաշվետու ամսվա վերջին բանկային օրը:

Եթե բանկն իր կողմից սահմանված ներքին կանոնակարգով նախատեսում է իրականացնել ակտիվների դասակարգում հաշվետու ամսվա վերջին բանկային օրվանից տարբեր այլ օր, ապա բանկը պետք է առաջնորդվի հետևյալ սկզբունքով.

1) բանկի կողմից սահմանվող ներքին իրավական ակտում ակտիվների դասակարգման համար նախատեսված ամսվա օրը (օրերը) պետք է նշվի հստակ (օրինակ` յուրաքանչյուր ամսվա 15-ին, յուրաքանչյուր ամսվա 2-րդ շաբաթվա առաջին աշխատանքային օրը) և կախված չլինի բանկի ղեկավարների կամ այլ աշխատակիցների պահային որոշումներից, բանկի ակտիվների պորտֆելի որակից կամ որևէ այլ ցուցանիշից կամ իրադարձությունից:

2) Բանկի ներքին իրավական ակտով սահմանված ակտիվների դասակարգման յուրաքանչյուր օր (այդ թվում` հաշվետու ամսվա վերջին բանկային օրը) բանկը պետք է միաժամանակ դասակարգի բոլոր ակտիվները:

Բլանկային ակտիվների վերաբերյալ

1) Ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվի տրամադրման պայմանագիր կնքելիս բանկը վարկային ռեգիստր ներկայացվող ՀՀ ԿԲ խորհրդի 2005 թվականի մարտի 29-ի թիվ 142 Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ը լրացնում է հետևյալ կերպ`

ա. «Գրավի վերաբերյալ այլ նշումներ» տողում կատարվում է «բլանկայինե նշումը, ընդ որում «բլանկային» նշումը կատարվում է բացառապես այն դեպքում, երբ ակտիվը համարվում է բլանկային Ակտիվների դասակարգման կարգի 2.7-րդ կետի համաձայն:

բ. «Վարկային ռիսկի դասը» տողում լրացվում է «չդասակարգվողե:

գ. Այն դեպքում, երբ բլանկային ակտիվի տրամադրումից հետո այդ ակտիվը դառնում է ժամկետանց, ապա`

  • «Ժամկետանց օրերի քանակը» տողում լրացվում է բլանկային ակտիվի, դրա գծով տոկոսագումարների, մասնակի մարումների ժամկետանց օրերի (առավելագույն) քանակը,
  • «Վերջին դասակարգման ամսաթիվը» տողը չի լրացվում:

դ. Այն դեպքում, երբ բանկի ակտիվների վերջին դասակարգման ամսաթվի դրությամբ բլանկային ակտիվը ժամկետանց չէ, ապա`

  • «Ժամկետանց օրերի քանակը» տողում լրացվում է 0,
  • «Վերջին դասակարգման ամսաթիվը» տողում լրացվում է բանկի ակտիվների այն վերջին դասակարգման ամսաթիվը, որի օրվա դրությամբ բլանկային ակտիվը եղել է ժամկետանց:

Մինչև սույն շրջաբերականի ներկայացման ամսաթիվը բանկերի կողմից տրամադրված բլանկային ակտիվների վերաբերյալ վարկային ռեգիստր ներկայացվող հաշվետվություններն անհրաժեշտ է լրացնել  վերոնշյալ սկզբունքով` ոչ ուշ, քան 2013 թվականի հուլիսի 1-ից սկսած:

Վերոնշյալ սկզբունքով անհրաժեշտ է (առաջարկում ենք) լրացնել նաև վարկային բյուրոյին տրամադրվող հաշվետվությունները:

2) Ակտիվների դասակարգման կարգի 4.5-րդ կետի համաձայն` ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվները (կամ դրանց մասերը) բանկի հաշվեկշռից առանց դասակարգման դուրս են գրվում հատուկ պահուստի հաշվին:

1000 Հայաստանի Հանրապետությանը դրամը (համարժեք արտարժույթը) չգերազանցող գումարների մասին

Ակտիվների դասակարգման կարգի 3.13-րդ կետի համաձայն` եթե ակտիվի գծով վճարման ենթակա գումարից (հիմնական գումար, տոկոս և (կամ) տույժ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարվել միայն 1000 Հայաստանի Հանրապետությանը դրամը (համարժեք արտարժույթը) չգերազանցող գումար, ապա նշված չափով չվճարումը հիմք չի հանդիսանում ակտիվը չաշխատող համարելու և (կամ) ակտիվի դասը խստացնելու համար:

Տվյալ դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ակտիվի գումարը չի գերազանցում 1000 ՀՀ դրամը (համարժեք արտարժույթը) վարկային ռեգիստր ներկայացվող ՀՀ ԿԲ խորհրդի 2005 թվականի մարտի 29-ի թիվ 142 Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ում «Ժամկետանց օրերի քանակը» տողում լրացվում է 0: Այս սկզբունքով անհրաժեշտ է (առաջարկում ենք) լրացնել նաև վարկային բյուրոյին տրամադրվող հաշվետվությունները:

Հարգանքով`

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ` Մհեր Աբրահամյան

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության Բանկային համակարգի կարգավորման բաժին 
Դավիթ Բաբասյան

Վիճակագրության վարչություն Վարկային ռեգիստրի բաժին 
Լիանա Կիրակոսյան