Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ պարտադիր վճարներ ներառելու վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերին
Առարկան՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ պարտադիր վճարներ ներառելու վերաբերյալ
Հարգելի՛ գործընկերներ,
Վերջերս շուկայում նկատվում են դեպքեր, երբ վճարային քարտերին կցված վարկային գծերի համար տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է առանց որոշ պարտադիր վճարներ ներառելու, որի արդյունքում սպառողների կողմից ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվել բազմաթիվ բողոքներ իրենց ծախսերը թերի ներկայացնելու և ֆինանսական վնասներ կրելու մասին:
Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից 16.12.2008թ. թիվ 363-Ն որոշմամբ հաստատված «Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկներ և օրինակներ» կանոնակարգ 8/01-ի 4-րդ կետի 7-րդ ենթակետը, նպատակ ունենալով հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու միջոցով պաշտպանել սպառողների շահերը՝ հայտնում ենք հետևյալը.
- Այն դեպքերում, երբ վարկային գծի տրամադրման նախապայման է հանդիսանում տվյալ վճարային քարտ վերցնելը, ինչպես նաև այն դեպքերում, երբ սպառողը այդ հարցում (վարկային գիծ ունենալ) չունի ողջամիտ այլընտրանք (միայն հաշիվ բացելով նույն վարկը ստանալ, նույն բանկում այլ գործող վճարային քարտին կցել և այլն), ապա տվյալ վճարային քարտի համար գանձվող սպասարկման վճարը պետք է ներառել տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս ՀՀ տնտեսությունում անկանխիկ գործառնությունները ավելի քիչ արդիական են, և սպառողները նախապատվություն են տալիս կանխիկին, հետևաբար սպառողի համար անկանխիկ գործառնությունները չեն հանդիսանում կանխիկի ողջամիտ այլընտրանք, իսկ նման պարագայում սպառողների համար կանխիկացման ամենաքիչ ծախսատար տարբերակ է հանդիսանում վճարային քարտը տրամադրող ընկերության բանկոմատից վարկի գումարը կանխիկացնելը՝ ուստի անհրաժեշտ է պայմանագրում սահմանել երկու տարեկան փաստացի տոկոսադրույք. 1-ինը` վարկի գումարի անկանխիկ օգտագործման համար հաշվարկված տարեկան փաստացի տոկոսադրույք և 2-րդ` վարկի գումարի կանխիկ օգտագործման համար հաշվարկված տարեկան փաստացի տոկոսադրույք: Հայտնում ենք նաև, որ վարկի գումարը կանխիկ օգտագործման համար տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում անհրաժեշտ է ներառել կանխիկացման համար գանձվող միջնորդավճարը: Ընդ որում, այդ հաշվարկի մեջ հարկավոր է ընդգրկել վճարային քարտը տրամադրող ընկերության բանկոմատից վարկային գծի ամբողջ գումարի չափով միանվագ կանխիկացման միջնորդավճարը, իսկ այն դեպքերում, երբ վարկային գծի սպառման ընթացքում նախատեսված են ամսեկան պարտադիր համալրումներ (մարումներ), ապա տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ անհրաժեշտ է ներառել նաև ընթացիկ կանխիկացումների միջնորդավճարները:
Տեղեկացնում ենք նաև, որ վարկի գումարի կանխիկ օգտագործման համար տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս հարկավոր է հիմք ընդունել այն ենթադրությունը, որ վարկի գործողության ընթացքում վարկային գիծը մշտապես կանխիկացվելու է ամբողջությամբ:
Օրինակ, եթե վարկային գծի պայմանները այսպիսին են`
- Վարկի տեսակ` վերականգնվող վարկային գիծ
- Վարկի գումար` 000.000 ՀՀ դրամ
- ժամկետ` 12 ամիս, մարումը ժամկետի վերջում
- Նվազագույն ամսեկան մարման/համալրման սահմանաչափ` վարկի 20 %
- Կանխիկացման միջնորդավճարը բանկի բանկոմատներում` 3 %
Ապա,
- 1-ին անգամ վարկը ամբողջությամբ կանխիկացնելու դեպքում կանխիկացման գումարը կլինի 000 ՀՀ դրամ
- Մնացած ամիսներին (10 ամիս կանխիկացում` 12 ամիսներից 1-ինը լրիվ կանխիկացում, 12-րդը` վարկի մարում)` մուտքագրված նվազագույն մարման սահմանաչափով (000.000*0.2=200.000 ՀՀ դրամ) գումարների կանխիկացումների ընդհանուր գումարը կլինի 60.000 ՀՀ դրամ (200.000*0.03*10 ամիս):
- Կանխիկացման ընդհանուր գումարը վարկային գծի սպառման ընթացքում կլինի 90 000 ՀՀ դրամ (60.000+30.000):
Սպառողների շահերի պաշտպանության և վերջիններիս ծախսերի վերաբերյալ հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու նկատառումներով խնդրում ենք, հնարավորինս սեղմ ժամկետներում, վերացնել սպառողական վարկերի մասին վերը նշված խնդիրները:
Հարգանքներով`
Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ` Անդրանիկ Գրիգորյան
Կատարող`Անժելա Ավետիսյան