Licensing էլեկտրոնային հասցեի միջոցով լիցենզավորման և գրանցման գործընթացի վերաբերյալ
Ուղղված է`
- Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին,
- վարկային կազմակերպություններին,
- Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին,
- ապահովագրական ընկերություններին,
- ներդրումային ընկերություններին,
- Արժեթղթերի կարգավորվող շուկայի օպերատորին,
- Կենտրոնական դեպոզիտարիային
- Ներդրումային Ֆոնդի Կառավարչին
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ի լրումն 17.01.2013թ. և 05.06.2013թ. շրջաբերական գրությունների՝ կրկին անգամ տեղեկացնում ենք Ձեզ.
CBANet համակարգով Licensing էլեկտրոնյաին հասցեի միջոցով լիցենզավորման ու գրանցման գործընթացների հետ կապված բոլոր փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ուղղված առանձին գրության ուղեկցությամբ:
Հայտնում ենք, որ նշված ձևով չներկայացնելու դեպքում փաստաթղթերը ընդունված չեն համարվի:
Հարգանքով`
Իրավաբանական վարչության պետ` Վարուժան Ավետիքյան