Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ավանդատուներին ծանուցելու վերաբերյալ
Ուղղված է` ՀՀ տարածքում գործող բանկերին
Առարկան՝ Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ավանդատուներին ծանուցելու վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հաշվի առնելով, որ 2010 թվականի հուլիսի 24-ին ուժի մեջ է մտել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը (ընդունված` 24.06.2010)` առաջարկում ենք «Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ծանուցման օրինակելի ձևը» համապատասխանեցնել վերոնշյալ օրենքի պահանջներին:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի օգոստոսի 3-ի 197-Ն որոշմամբ անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 15-ի Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին հանձնվող ծանուցման օրինակելի ձևը հաստատելու մասին թիվ 116-Ն որոշման մեջ: Մինչև վերոնշյալ որոշման ուժի մեջ մտնելը նպատակահարմար ենք համարում նոր բացվող ավանդների համար կամ արդեն իսկ բացված ավանդների պայմանագրերը վերանայելիս ավանդատուներին ծանուցել երաշխավորված ավանդի նոր առավելագույն սահմանաչափերի վերաբերյալ:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ` Վահե Վարդանյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչություն
Մարիամ Եղիազարյանին