Ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների (աշխատակիցների) որակավորման քննությունների անցկացման ընթացակարգի վերաբերյալ

Ուղղված է՝

  • Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
  • ապահովագրական բրոքերային ընկերություններին,
  • վճարահաշվարկային կազմակերպություններին,
  • արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք
  • իրականացնող կազմակերպություններին,
  • փոխանակման կետերին:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

2010 թվականի փետրվարի 26-ին ուժի մեջ են մտել Կենտրոնական բանկի խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր, որոնցով նախատեսվում է պարզեցնել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների (աշխատակիցների) որակավորման քննությունների անցկացման ընթացակարգը:

Կենտրոնական բանկի կողմից պատրաստվել է կարճ տեղեկատվական թերթիկ, որում ներառված են քննությունների կազմակերպման և որակավորման տրամադրմանն առնչվող տեղեկությունները:

Որակավորման պարզեցված ընթացակարգի ներդրման վերաբերյալ շահագրգիռ անձանց իրազեկելու նպատակով կից ներկայացնում ենք վերը նշված տեղեկատվական թերթիկները:

Առդիր` 2 թերթ:

Հարգանքով`

Իրավաբանական վարչության պետ ` Վարուժան Ավետիքյան