Ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների (աշխատակիցների) որակավորման քննությունների անցկացման ընթացակարգի վերաբերյալ
Ուղղված է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերին
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
2010 թվականի փետրվարի 26-ին ուժի մեջ են մտել Կենտրոնական բանկի խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր, որոնցով նախատեսվում է պարզեցնել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների (աշխատակիցների) որակավորման քննությունների անցկացման ընթացակարգը:
Կենտրոնական բանկի կողմից պատրաստվել է կարճ տեղեկատվական թերթիկ, որում ներառված են քննությունների կազմակերպման և որակավորման տրամադրմանն առնչվող տեղեկությունները:
Որակավորման պարզեցված ընթացակարգի ներդրման վերաբերյալ շահագրգիռ անձանց իրազեկելու նպատակով կից ներկայացնում ենք վերը նշված տեղեկատվական թերթիկները:
Առդիր` 2 թերթ:
Հարգանքով՝
Իրավաբանական վարչության պետ` Վարուժան Ավետիքյան