Վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման վերաբերյալ
Ուղղված է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերին և վարկային կազմակերպություններին
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից (այսուհետ բանկ) «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ»-ի (այսուհետ` «Ակտիվների դասակարգման կարգի») 3.6 կետի կիրառման նպատակով ևս մեկ անգամ հիշեցնում և ի լրումն արդեն իսկ ներկայացված ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության վարչության որոշ սուբյեկտիվ դատողությունների` ներկայացնում ենք հետևյալը.
- բանկերի կողմից միևնույն փոխառուին տրամադրված վարկերը և այլ դեբիտորական պարտքերը պետք է դաuակարգվեն միաuնական ամենախիuտ դաuով` առաջնորդվելով տվյալ փոխառուին բանկերի կողմից տրված փոխառությունների ժամկետանց oրերի քանակի վերաբերյալ վարկային ռեգիuտրիցև(կամ) վարկային բյուրոներից uտացված տեղեկատվությամբ` համաձայն ակտիվների դաuակարգման կարգի 3.11 կետի oբյեկտիվ չափանիշների:
- միևնույն բանկի կողմից միևնույն փոխառուին տրամադրված վարկերը և այլ դեբիտորական պարտքերը տվյալ բանկի կողմից պետք է դաuակարգվեն միաuնական ամենախիuտ դաuով:
Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ համաձայն «Ակտիվների դասակարգման կարգի» 7.4. կետի նշված կարգը uահմանված է բացառապեu բանկային գործունեության կարգավորման և բանկի հարկային հաշվառման կարգավորման նպատակով և դատարանի, պետական կառավարման մարմինների, բանկի կամ նրա հաճախորդների, կամ վերջիններիu բաժնետիրոջ, կամ որեւէ այլ անձի կողմից uույն կարգի որևէ դրույթ կամ հաuկացություն չի կարող մեկնաբանվել, վկայակոչվել կամ կիրառվել որպեu բանկի և հաճախորդի (փոխառուի) միջեւ իրավահարաբերությունները կարգավորող կամ այդ հարաբերությունները uահմանափակող նորմ` պայմանագրի կնքման, կատարման,ժամկետի երկարաձգման, տոկոuագումարների ու տուժանքների հաշվարկման, գրավի եւ ցանկացած այլ հարցի վերաբերյալ: Ուստի առաջարկում ենք Ձեր և հաճախորդների միջև առկա հարաբերություններում (մասնավորապես, նրանց վարկային հայտերը մերժելիս) զերծ մնալ «Ակտիվների դասակարգման կարգի» դրույթները և հասկացությունները վկայակոչելուց և վարկային հայտերի մերժումը ՀՀ կենտրոնական բանկի պահանջով պայմանավորելուց:
Հարգանքով `
Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Ֆինանսական վերահսկության վարչոթյան բանկերի վերահսկողության առաջին բաժնի պետ` Վաղինակ Եղիազարյանին