ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հրապարակման վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող հաշվետու թողարկող հանդիսացող բոլոր ԲԲԸ-ներին

Առարկան՝ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հրապարակման վերաբերյալ

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2010 թվականի մարտի 1-ի թիվ 5 (357) ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում հրապարակվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի  2010 թվականի հունվարի 19-ի ««Արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագրի կազմը, առաջարկի և դրա պայմանների փոփոխությունների հրապարակման կարգը, առաջարկի շուկայական գնի հաշվարկման կարգը, արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկի իրականացման կարգը արժեթղթերի կարգավորվող շուկայում առևտրի թույլտվության դադարեցման դեպքում, արժեթղթերը հանձնելու առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին ցանկացած հրապարակային առաջարկության կամ խորհրդի կատարման կարգը» կանոնակարգ 4/10-ը հաստատելու մասին» թիվ 2-Ն որոշումը:

Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝  Հրանտ Սուվարյան