«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին

Հարգելի՛ պարոնայք,

  • «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` բանկը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին վճարներ է կատարում նախորդ տարվա վերջի դրությամբ իր ակտիվների 0.01 տոկոսի չափով:
  • «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի համաձայն` բանկը պարտավոր է ֆինանսական տարվա ավարտից հետո չորսամսյա ժամկետում մամուլում հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ բանկը տարվա ընթացքում առաջին եռամսյակային վճարը պետք է կատարի մինչև հունվարի 20-ը` նպատակահարմար է վճարների չափը հաշվարկելիս հիմք ընդունել բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում արտացոլված ակտիվների չափը:

Ելնելով վերոգրյալից` խնդրում ենք Ձեր համաձայնությունը Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում արտացոլված ակտիվների չափի վերաբերյալ տեղեկատվությունը Ֆինանսական համակարգի հաշտարարին և վերջինիս արտաքին աուդիտն իրականացնող անձին տրամադրելու համար:

Հարգանքով `

Իրավաբանական վարչության պետ`  Վարուժան Ավետիքյան